Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Լրահոս

Կոտայքի մարզպետ Ահարոն Սահակյանի շնորհավորական ուղերձը Հայաստանի Հանրապետության անկախության տոնի կապակցությամբ

21.09.2024

 Անկախությունը բարձրագույն արժեք է, յուրաքանչյուր ազգի, ժողովրդի մեծագույն ձեռքբերումը։

 Շնորհավորում եմ բոլորիս Հայաստանի Հանրապետության անկախության տոնի կապակցությամբ։

 Անկախության հասնելու ճանապարհը երկար էր ու բարդ, իսկ այն պահելը, պահպանելը, փայփայելը յուրաքանչյուրիս պարտքն ու պարտականությունը։
Շնորհակալ ենք անկախության բոլոր կերտողներին, նրա հարատևության համար պայքարած ու կյանքը նվիրաբերած բոլոր հայորդիներին։

 Մենք այլ ելք չունենք, քան ամեն գնով՝ մեր աշխատանքով, յուրաքանչյուրս մեր տեղում գործելու ու ապրելու այնպես, որ ՀՀ անկախությանն արժանի լինենք։
Մաղթում եմ, որպեսզի մեր հայրենիքի զարգացումը, շենացումը, հզորացումը լինի յուրաքանչյուրիս գերագույն նպատակը, իսկ անկախ հայրենիքում ապրելն ու արարելը՝ ամենամեծ ցանկությունը։

 Հպարտություն է լինել անկախ Հայաստանի Հանրապետության զավակը։
Փառք բոլոր պատերազմներում հայրենիքի համար կյանքը զոհաբերած տղաներին։

Կեցցե' Հայաստանի Հանրապետությունը։ 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-11-22 11:38:50