Նորություններ
Լրահոս
Հրազդանի թիվ 13 ավագ դպրոցում բացվել է ժամանակակից տեխնիկայով վերազինված համակարգչային դասասենյակ
18.09.2024
Կոտայքի մարզպետ Ահարոն Սահակյանը Հրազդանի թիվ 13 ավագ դպրոցում ներկա է գտնվել վերանորոգված, կահավորված և ժամանակակից տեխնիկայով վերազինված համակարգչային դասասենյակի բացման արարողությանը:
Ծրագիրն իրականացվել է «Ռենեսանս Աղմենի» հասարակական կազմակերպության կողմից՝ ֆրանսիաբնակ հայ բարերար Ֆրանկ Թեզեկջյանի աջակցությամբ:
Բացման արարողությանը ներկա էին Ֆրանկ Թեզեկջյանը, «Ռենեսանս Աղմենի» ընկերության հիմնադիրներ Նաիրա Զորոյանը, Վանուհի Զորոյանը, ընկերության ներկայացուցիչ Ֆիլիպ Նեղանը, Կոտայքի մարզպետի խորհրդական Ստեփան Բաղդասարյանը և ԿՄՍ վարչության պետ Կարեն Հունանյանը:
Թիվ 13 ավագ դպրոցի տնօրեն Սոնա Մարկոսյանը ներկայացրել է նոր դասասենյակի հնարավորությունները, վերազինման ծավալները:
Ծրագրի շրջանակում ամբողջությամբ վերանորոգվել է դասասենյակը, կահավորվել և վերազինվել 28 նոր, վերջին մոդելի համակարգիչներով և մեծ էկրանով:
Բացման արարողությունից հետո Ահարոն Սահակյանը հյուրերին ընդունել է նաև Կոտայքի մարզպետի աշխատակազմում՝ ևս մեկ անգամ շնորհակալություն հայտնելով նման մեծ ծավալի ծրագրի իրագործման համար:
Ընդգծելով կրթության ոլորտին ուղղված ՀՀ կառավարության քաղաքականությունը՝ մարզպետ Ահարոն Սահակյանը հավաստիացրել է, որ ոլորտի բարեփոխումներն առաջնային և ամենակարևորն են ու այս ուղղությամբ ՀՀ կառավարության և տարածքային կառավարման մարմիների կողմից արվում է առավելագույնը:
Մարզի ղեկավարը հյուրերին ներկայացրել է Կոտայքի մարզի զարգացման ուղղությունները, մարզի պոտենցիալը, մտքեր փոխանակել նաև հետագա համագործակցության շուրջ: