Նորություններ
Լրահոս
Ծաղկաձորի համայնքապետարանը հայտարարում է համայնքային սեփականություն հանդիսացող տրանսպորտային միջոցի աճուրդ
05.08.2024
Ծաղկաձորի համայնքապետարանը հայտարարում է համայնքային սեփականություն հանդիսացող տրանսպորտային միջոցի աճուրդ: Աճուրդը կկայանա 2024թ. օգոտոսի 15-ին, ժամը 12:00-ին Ծաղկաձորի համայնքապետարանում: Գույքի վերաբերյալ ամբողջական տեղեկությունը ներառված է աճուրդի կազմակերպման համար նախատեսված փաստաթղթերի փաթեթում, որը կարելի է ձեռք բերել Ծաղկաձորի համայնքապետարանում: Աճուրդի մասնակցության հայտի գումարը սահմանված է 40 000 ՀՀ դրամ: Աճուրդի մասնակիցները սակարկությունից առաջ մուծում են նախավճար՝ աճուրդի առարկա գույքի մեկնարկային գնի 30 %-ի չափով, որը պետք է վճարել աճուրդի անցկացման նախորդ օրը:
Հայտերի ընդունման վերջնաժամկետն է ՝ 2024 թվականի օգոստոսի 12-ը ներառյալ:
Աճուրդային կարգով օտարել հետևյալ շարժական գույքը.
ԱԼ1- <<ՏՈՅՈՏԱ CAMRY>> մակնիշի, 2008 թվականի արտադրության թեթև մարդատար, մեկնարկային գինը՝ 2 000 000 /երկու միլիոն / ՀՀ դրամ,
Լրացուցիչ տեղեկությունների համար զանգահարել 060 70 30 00՝ Ծաղկաձորի համայնքապետարան: