Նորություններ
Լրահոս
Կոտայքի մարզպետ Ահարոն Սահակյանն անցկացրել է գործակարգավարական խորհրդակցություն
29.07.2024
Կոտայքի մարզպետ Ահարոն Սահակյանն անցկացրել է աշխատանքային խորհրդակցություն մարզպետի աշխատակազմի բոլոր ստորաբաժանումների ղեկավարների և պատասխանատու պաշտոնյաների մասնակցությամբ, որի ընթացքում քննարկվել են նախորդ շաբաթվա հանձնարարականները, անդրադարձ կատարել ընթացիկ խնդիրներին:
Մարզի ղեկավարը հետաքրքրվել է այս պահին սուբվենցիոն ծրագրերով և պետական բյուջեով մարզի համայնքներում իրականացվող շինարարական աշխատանքների ընթացքից: Ահարոն Սահակյանը քաղաքաշինության, հողաշինության և ենթակառուցվածքների կառավարման վարչության պետին հանձնարարել է ակտիվացնել այցերը շինարարական հրապարակներ, տեղում ծանոթանալ աշխատանքների ծավալներին, գույքագրել և համագործակցել համայնքների ղեկավարների ու շինարարների հետ՝ սեղմ ժամկետում ծագած խնդիրներին լուծում տալու նպատակով:
Քննարկվել են նաև կրթության ոլորտին վերաբերող հարցեր, մասնավորապես, մարզում դպրոցների կառուցման ծրագրի իրականացման ընթացքը:
Այս պահին իրականացվում է նաև մի շարք դպրոցների լաբորատորիաների գույքի և գործիքների տրամադրման գործընթաց: Այս ուղղությամբ մարզպետը հանձնարարել է ծրագիրը պահել խոշորացույցի ներքո՝ խնդիրները բացառելու նպատակով:
Անդրադարձ է կատարվել նաև առողջապահության, հողաշինության ոլորտներին, համայնքների կողմից սեփական եկամուտների հավաքագրման գործընթացին, ինչպես նաև քաղաքացիներին հուզող տարատեսակ հարցերի:
Բոլոր ուղղություններով տրվել են հանձնարարականներ: