Նորություններ
Լրահոս
Նոր Հաճընի պոլիկլինիկան վերազինվել է բժշկական սարքավորումներով
25.07.2024
Կոտայքի մարզպետի աշխատակազմի, «Փարոս» բարեգործական հիմնադրամի, «Մեդ Էյդ Արմենիա» ընկերության, ինչպես նաև Նոր Հաճընի պոլիկլինիկայի հետ համագործակցության արդյունքում պոլիկլինիկան վերազինվել է նորագույն բժշկական սարքավորումներով՝ ռենտգեն ապարատով, ակնաբուժական կաբինետին տրամադրվել է ակնաբուժական ոսպնյակների մեծ հավաքածու, ընտանեկան բժշկի կաբինետները կահավորվել են աչքի և ականջի ստուգման ապարատներով, անհետաձգելի ծառայությունը և ընդունարանը վերազինվել են բեֆիբլյտորներով և մի շարք բժշկական նշանակության պարագաներով:
Բուժառուների բժշկական օգնության որակը բարելավելու նպատակով պոլիկլինիկան շուտով համալրվելու է նաև նորագույն ուլտրաձայնային հետազոտության ապարատով և մի շարք անալիզատորներով:
«Փարոս» բարեգործական հիմնադրամի տնօրեն Փիթեր Աբաջյանը և «Մեդ Էյդ Արմենիա» ընկերության ղեկավար Կրիկոր Դերամերիանն ամերիկահայ բժիշկների հետ անձամբ այցելել են պոլիկլինիկա, որի շրջանակում կազմակերպվել է պոլիկլինիկայի և ամերիկահայ բժիշկների փորձի փոխանակում, բուժառուների ընդունելություն և խորհրդատվություն: