Նորություններ
Լրահոս
Գառնի համայնքում մեծ շուքով նշվեց «Վարդավառ» փառատոնը
08.07.2024
Կարևորելով հայ ավանդական, ծիսական և եկեղեցական տոների պահպանումն ու տարածումը՝ ՀՀ Կոտայքի մարզպետի աշխատակազմի և Երիտասարդական ակումբների դաշնության համատեղ գործակցությամբ ու Գառնիի համայնքապետարանի աջակցությամբ Կոտայքի մարզի Գառնի համայնքում մեծ շուքով նշվել է արդեն ավանդական դարձած «Վարդավառ» փառատոնը, որը համախմբել էր Հայաստանի և արտերկրի հազարավոր հյուրերի։
Տոնակատարության իրականացմանն այս տարի միացել էր նաև Բյուրեղավան համայնքը և լիահույս ենք, որ մասնակից համայնքների թիվը տարեցտարի կավելանա:
Մարզի տարբեր համայնքներ մեծ ոգևորվածությամբ են մասնակցել այս գունագեղ տոնախմբությանը։
Միջոցառման շրջանակում Բյուրեղավանի մշակույթի տան մանկավարժ Անդրանիկ Խաչատրյանը հանդես է եկել Նոյ Նահապետի, «ԷՄ» ստուդիայի «Արտիստ» թատերախումբը՝ Վահագնի և Աստղիկի կերպարանքներով, Նոր Հաճընի մշակույթի տան «Հաճըն» երգչախումբը ՝ Կոմիտասյան շարանով, պարային կատարումներով են հանդես եկել Գառնիի արվեստի, մշակույթի և սպորտի կենտրոնի «Վարդավառ» պարային համույթի, ազգագրական պարով՝ Բյուրեղավանի «ԾԻԼՔ» ազգագրական համույթի սաները:
Չարենցավանի քաղաքային գրադարանի «Շողեր» թատերախումբն էլ թատերական ներկայացմամբ էր հանդես եկել:
Բյուրեղավանի մարզամշակութային կենտրոնի «ԾԻԼՔ» ազգագրական համույթը նաև Նուրիի և Խնդումի ծեսեր է իրականացրել:
Սա ամենը չէր՝ ազգային խաղեր, պարուսուցում և, իհարկե, ավանդական ջրոցի:
Շնորհակալություն ենք հայտնում բոլոր կազմակերպիչներին և մասնակիցներին միջոցառումը բարձր մակարդակաով կայացնելու համար: