Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Լրահոս

Կոտայքի մարզպետ Ահարոն Սահակյանը շնորհավորել է ՀՀ Սահմանադրության օրվա կապակցությամբ

05.07.2024

«Հայաստանի Հանրապետությունը ինքնիշխան, ժողովրդավարական, սոցիալական, իրավական պետություն է». հոդված 1

«Հայաստանի Հանրապետությունում իշխանությունը պատկանում է ժողովրդին». հոդված 2

Հուլիսի 5-ը Հայաստանում նշվում է որպես Սահմանադրության օր:

1995 թվականին Սահմանադրության ընդունումը հայ ժողովրդի համար առանցքային նշանակություն ունեցավ։

Սիրելի' հայրենակիցներ,

շնորհավորելով բոլորիս ՀՀ Սահմանադրության տոնի կապակցությամբ՝ մաղթում եմ, որ ինքնիշխան, ժողովրդավարական, սոցիալական, իրավական պետության կայացմանն ուղղված մեր ջանքերին ոչինչ չխանգարի ու չխոչընդոտի, և Սահմանադրությամբ ամրագրված դրույթները հայ ժողովրդին առաջնորդեն ժողովրդավարության կայացման բարդ և պատասխանատու ճանապարհին։

Շնորհավո'ր Սահմանադրության օր:

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-11-22 11:38:50