Նորություններ
Լրահոս
Ջրվեժ համայնքում ևս կայացավ ԼՂ-ից բռնի տեղահանված մեր հայրենակիցների բնակապահովման ծրագրի իրազեկումը
04.07.2024
ՀՀ Կոտայքի մարզպետ Ահարոն Սահակյանի որոշմամբ ստեղծված աշխատանքային խումբը մարզպետի տեղակալ Հայկ Մկրտչյանի գլխավորությամբ այս անգամ Կոտայքի մարզի Ջրվեժ խոշորացված համայնքում բնակվող ԼՂ-ից բռնի տեղահանված մեր հայրենակիցների շրջանում է իրականացրել ՀՀ կառավարության բնակապահովման ծրագրի իրազեկում:
Հանդիպմանը ներկա էին Ջրվեժ համայնքի ղեկավար Նորայր Սանթրոսյանը, Կոտայքի մարզպետի աշխատակազմի և Ջրվեժի համայնքապետարանի ոլորտային պատասխանատուներ:
Այստեղ ևս ԼՂ-ից բռնի տեղահանված մեր հայրենակիցենրը մանրամասն իրազեկվել են բնակապահովման ծրագրի մասին, ներկայացվել են ծրագրին դիմելու ընթացակարգերը, քննարկվել բարձրացված մի շարք հարցեր:
Եվս մեկ անգամ հիշեցնում ենք, որ ծրագրի մանրամասները պարբերաբար թարմացվում են ՀՀ Կոտայքի մարզպետի աշխատակազմի պաշտոնական ֆեյսբուքյան էջում: