Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Լրահոս

Կոտայքի մարզում գործող ճամբարներում իրենց ամառային հանգիստն են անցկացնում շուրջ 1600 երեխաներ

01.07.2024

 Կոտայքի մարզում գործող մանկապատանեկան և առողջարանային ճամբարներում (Հանքավանի «Հասմիկ», «Խոտոր ջուր», «Լուսաբաց», «Արագած», «Հեքիաթային կիրճ», Ծաղկաձորի «Լավա Աղբյուր») հուլիսի 1-ից առաջին հերթափոխով իրենց հանգիստն են անցկացնում 7-13 տարեկան շուրջ 1600 երեխաներ հանրապետության բոլոր մարզերից։

 Մինչ ճամբարային սեզոնի մեկնարկը, ՀՀ Կոտայքի մարզպետ Ահարոն Սահակյանի հանձնարարությամբ Կոտայքի մարզպետի աշխատակազմի առողջապահության և սոցիալական ոլորտի հարցերի վարչության պետ Անուշ Ղահրամանյանը, Հրազդանի բժշկական կենտրոնի տնօրեն Կարեն Սահակյանի և վարչության մասնագետների հետ այցելել են ճամբարների տարածքներ և գործող բուժկետ/ միջճամբարային մեկուսարան՝ ծանոթանալու պայմաններին և բուժկետի՝ բժշկական անհրաժեշտ պարագաներով հագեցվածությանը:

 Առողջապահության և սոցիալական ապահովության վարչության պետի կողմից դիտարկումներ են ներկայացվել հանրապետության ճամբարականների հանգստի պայմանները մարզի ճամբարներում պատշաճ և բարձր մակարդակով կազմակերպելու նպատակով: 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-12-27 09:13:50