Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Լրահոս

Բյուրեղավան և Արզնի համայնքներում բնակվող ԼՂ-ից բռնի տեղահանված մեր հայրենակիցներն իրազեկվել են բնակապահովման ծրագրի մասին

26.06.2024

ՀՀ Կոտայքի մարզպետ Ահարոն Սահակյանի որոշմամբ ստեղծված աշխատանքային խումբը մարզպետի տեղակալ Հայկ Մկրտչյանի գլխավորությամբ այս անգամ Կոտայքի մարզի Բյուրեղավան և Արզնի համայնքներում բնակվող ԼՂ-ից բռնի տեղահանված մեր հայրենակիցների շրջանում է իրականացրել ՀՀ կառավարության բնակապահովման ծրագրի իրազեկում: Հանդիպումը կայացել է Բյուրեղավան համայնքում:

 Հանդիպմանը ներկա էին Արզնի համայնքի ղեկավար Ֆելիքս Միրզոևը, Բյուրեղավան համայնքի ղեկավարի առաջին տեղակալ Դանիել Դանիելյանը, մարզպետի աշխատակազմի և Բյուրեղավանի ու Արզնիի համայնքապետարանների ոլորտային պատասխանատուներ:

 Այստեղ ևս ԼՂ-ից բռնի տեղահանված մեր հայրենակիցենրը մանրամասն իրազեկվել են բնակապահովման ծրագրի մասին, ներկայացվել են ծրագրին դիմելու ընթացակարգերը, քննարկել բարձրացված մի շարք հարցեր, որոնք գույքագրվել են՝ մասնագետների կողմից ուսումնասիրելու նպատակով:
Եվս մեկ անգամ հիշեցնում ենք, որ ծրագրի մանրամասները պարբերաբար թարմացվում են ՀՀ Կոտայքի մարզպետի աշխատակազմի պաշտոնական ֆեյսբուքյան էջում: 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-12-27 09:13:50