Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Լրահոս

Կոտայքի մարզում իրազեկման աշխատանքները շարունակվում են

24.06.2024

 Շարունակվում են ՀՀ կառավարության բնակապահովման ծրագրի իրազեկման աշխատանքները Կոտայքի մարզում բնակվող ԼՂ-ից բռնի տեղահանված մեր հայրենակիցների շրջանում:

Կոտայքի մարզպետի տեղակալ Հայկ Մկրտչյանի գլխավորությամբ ստեղծված աշխատանքային խումբը հերթական այցով Աբովյան համայնքում էր:

 Հանդիպմանը ներկա էին մարզպետի խորհրդական Ստեփան Բաղդասարյանը, Աբովյան համայնքի ղեկավարի առաջին տեղակալ Դավիթ Զարոյանը, մարզպետի աշխատակազմի և Աբովյանի համայնքապետարանի ոլորտային պատասխանատուներ:

 Այստեղ ևս ԼՂ-ից բռնի տեղահանված մեր հայրենակիցենրը մանրամասն իրազեկվել են բնակապահովման ծրագրի մասին, ներկայացվել են ծրագրին դիմելու ընթացակարգերը, քննարկել բարձրացված մի շարք հարցեր, որոնք գույքագրվել են՝ մասնագետների կողմից ուսումնասիրելու նպատակով:
Եվս մեկ անգամ հիշեցնում ենք, որ ծրագրի մանրամասները պարբերաբար թարմացվում են ՀՀ Կոտայքի մարզպետի աշխատակազմի պաշտոնական ֆեյսբուքյան էջում:

 Հանդիպումները մարզի համայնքներ շարունակվում են: 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-12-27 09:13:50