Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Լրահոս

Ընթացքի մեջ են Բյուրեղավանի մարզադպրոցի կառուցման աշխատանքները

24.06.2024

 Կոտայքի մարզի Բյուրեղավան համայնքում ընթացքի մեջ են ՀՀ կառավարության սուբվենցիոն ծրագրով իրականացվող մարզադպրոցի կառուցման աշխատանքները:
Ծրագիրն իրականացվում է 2023 և 2024 թվականների սուբվենցիոն ծրագրերի շրջանակում՝ երկու փուլով:

 Նոր կառուցվող մարզադպրոցը, համաձայն նախագծի, ունենալու է ժամանակակից չափորոշիչներին համապատասխան պայմաններ, գործելու են տարբեր մարզաձևերի խմբակներ:

 Ծրագրի երկու փուլերի ընդհանուր արժեքը շուրջ 652.1 մլն դրամ է: Պետական բյուջեից ֆինանսավորման չափը կազմում է 228.2 մլն. դրամ (35%), իսկ համայնքի ներդրումը՝ 423.9 մլն դրամ (65%):
Առաջին փուլով իրականացվում են երկհարկանի շենքի արտաքին պատերի կառուցման, իսկ երկրորդ փուլով՝ շենքի ներքին հարդարման աշխատանքներ։

 Բյուրեղավան համայնքն այս տարի ներկայացրել է ևս երեք սուբվենցիոն ծրագրի հայտ, որոնց շրջանականերում նախատեսում են Բյուրեղավան քաղաքում կառուցել խաղահրապարակներ, Բյուրեղավան, Նուռնուս և Ջրաբեր բնակավայրերում իրականացնել ճանապարհների սալարկման աշխատանքներ, ինչպես նաև Բյուրեղավանում արդիականացնել ոռոգման համակարգը:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-06-28 16:37:40