Նորություններ
Լրահոս
Կոտայքի մարզպետը Գառնի համայնքում բնակվող ԼՂ-ից բռնի տեղահանված մեր հայրենակիցներին ներկայացրել է բնակապահովման ծրագրի դրույթները
17.06.2024
Հանգստյան օրերին ևս շարունակվում են աշխատանքային հանդիպումները մարզում բնակվող ԼՂ-ից տեղահանված մեր հայրենակիցների հետ՝ իրազեկելու ՀՀ կառավարության կողմից մեկնարկած բնակապահովման ծրագրի մասին և պատասխանելու մեր հայրենակիցներին հուզող հարցերին։
Կոտայքի մարզպետ Ահարոն Սահակյանը հերթական այցով Գառնի համայնքում էր։ Համայնքի ղեկավարի և ԼՂ-ից տեղահանված մեր հայրենակիցների հետ մարզպետը քննարկել է ծրագրին դիմելու կարգը, ընթացակարգերը, ծրագրի վերաբերյալ ներկայացրել մանրամասներ։
Ներկաների կողմից հնչել են հարցեր, որոնք գույքագրվել են և առաջիկայում կուսումնասիրվեն, իսկ մինչ այդ, հիշեցնենք, որ ծրագիրը մանրամասն ներկայացված է նաև Կոտայքի մարզպետի աշխատակազմի պաշտոնական ֆեյսբուքյան էջում, որտեղ և կարող եք իրազեկվել։