Նորություններ
Լրահոս
ԼՂ-ից բռնի տեղահանված և Չարենցավան համայնքում բնակվող անձանց շրջանում ևս իրականացվել է բնակապահովման ծրագրի իրազեկում
13.06.2024
ՀՀ Կոտայքի մարզպետ Ահարոն Սահակյանի որոշմամբ ստեղծված աշխատանքային խումբը մարզպետի տեղակալ Հայկ Մկրտչյանի գլխավորությամբ շարունակում է իրազեկման աշխատանքներ իրականացնել մարզի համայնքներում բնակվող ԼՂ-ից բռնի տեղահանված մեր հայրենակիցների շրջանում։
Հերթական այցը Չարենցավան համայնքում էր, որտեղ ևս մանրամասն ներկայացվել են ծրագրի դրույթները և բովանդակությունը։
Պարզաբանվել և գույքագրվել են նաև ներկաների կողմից հնչած բազմաթիվ հարցեր։