Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Լրահոս

Կոտայքի մարզում ևս անցկացվել է Մաքրության Եվրասիական գավաթի ‹‹Մաքուր խաղեր›› մրցույթը

31.05.2024

 Ապրիլի 20, 27, 29, 30-ին Հրազդանի Աղբյուրակ թաղամասի արհեստական ջրամբարի լճափնյա տարածքում, Լեռնանիստ, Քաղսի և Սոլակ բնակավայրերում անցկացվել է Մաքրության Եվրասիական գավաթի ‹‹Մաքուր խաղեր›› մրցույթը։

 Բնակավայրերի բնակիչները, դպրոցականներն ու ուսանողները կամավորության սկզբունքով մասնակցել են խաղին, իսկ մրցույթի ավարտին 1-ին, 2-րդ, 3-րդ և ‹‹Լավագույն գտածո›› անվանակարգում հաղթանակած թիմերը ստացել են արժեքավոր մրցանակներ։

 Ապրիլի 20-29-ը ՀՀ-ում, ինչպես նաև ԱՊՀ մի շարք երկրներում անցկացվում են ‹Մաքուր խաղեր›› էկո-կամավորական մցույթներ։

 Նախատեսվում է անցկացնել շուրջ 160 խաղ՝ ՀՀ-ում, ՌԴ-ում, Բելոռուսիայում, Մոլդովայում, Ղազախստանում, Ղրղզստանում, Աբխազիայում, Տաջիկստանում, Ուզբեկստանում։

 Հաղթողները որոշվում են ինչպես ազգային, այնպես էլ միջազգային մակարդակով:

https://www.facebook.com/share/v/rKb27tQE2ewvCF6v/?mibextid=oFDknk

https://www.facebook.com/share/r/Q8SuGxZA6TtT945J/?mibextid=oFDknk

https://www.facebook.com/share/p/odNdEPzdeYLW3BS3/?mibextid=oFDknk

https://www.facebook.com/share/p/8sBV7b7uHtQUtiUX/?mibextid=oFDknk
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-06-28 16:37:40