Նորություններ
Լրահոս
«Ճանաչի՛ր Հայաստանը»-ը զբոսաշրջային ցուցահանդեսին մասնակցել է նաև Կոտայքի մարզը
31.05.2024
ՀՀ ԷՆ Զբոսաշրջության կոմիտեի նախաձեռնությամբ արդեն երրորդ անգամ իրականացվում է «Ճանաչի՛ր Հայաստանը» ներքին զբոսաշրջային ցուցահանդեսը, որին մասնակցել է նաև Կոտայքի մարզը:
Ցուցահանդեսի շրջանակում մարզը ներկայացնող գաստրո տաղավարում պատրաստվել է Կոտայքի մարզին բնորոշ ճաշատեսակներից «Լուսակերտի հագանի»-ն, մշակութային համարով հանդես են եկել «Mary Dance» պարային ստուդիայի սաները:
Ներկայացվել են մեղրի արտադրություն, չրի, թեյի արտադրություն, ծառարմատներով փայտարվեստ, տիկնիկագործություն, կարպետագործություն, զարդարվեստ, խեցեգործություն, ձեռագործություն (ասեղնագործություն, ուլունքագործություն, գոբելեն), ինչպես նաև «Բջնի ամրոց» պատմամշակութային արգելոցի կրթական ծրագիրը: