Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Լրահոս

Կոտայքի մարզպետ Ահարոն Սահակյանի շնորհավորական ուղերձը Հանրապետության օրվա կապակցությամբ

28.05.2024

Սիրելի՛ հայրենակիցներ,

շնորհավորում եմ բոլորիս Հանրապետության օրվա կապակցությամբ։

Հայ ժողովրդի կողմից անկախ պետականությունը վերականգնելու դարավոր երազանքն ի կատար ածվեց հենց մայիսի 28-ին՝ դառնալով հայոց պետականության վերականգնման խորհրդանիշը։

1918 թվականի մայիսյան հերոսամարտերը Սարդարապատում, Բաշ Ապարանում, Ղարաքիլիսայում պատմական բացառիկ նշանակություն ունեցան հայոց պետականության վերականգնման համար։

Ստացվեց, որովհետև հայ ժողովուրդը միասնական էր, հայկական ոգին՝ անպարտ և հաստատուն։

Սիրելի' հայրենակիցներ,

այսօր մեզ առավել քան երբևէ միասնականություն, համախմբվածություն և բռունցքվել է պետք՝ հանուն մեր Հայաստանի Հանրապետության հզորացման, զարգացման ու առաջընթացի, հանուն պետականության անսասանության և հանուն հայրենիքի իրենց կյանքը զոհաբերած մեր հերոս տղաների հիշատակի։

Մեզ թուլանալ, կոտրվել չի կարելի։ Մենք պարտավոր ենք պահել ու փայփայել մեր անկախ պետությունը, այն հայրենիքը, որ բազմաթիվ պատերազմների ու փորձությունների միջով մեզ են ժառանգել մեր պապերն ու հայրերը, որի հարատևության համար կռիվ են տվել մեր եղբայրներն ու որդիները։

Եվս մեկ անգամ շնորհավորելով Հանրապետության օրվա կապակցոյթյամբ՝ մաղթում եմ խաղաղություն մեր երկրին ու ժողովրդին։

Փա'ռք բոլոր պատերազմներում հանուն հայրենիքի ընկած հերոս տղաներին, փա'ռք սահմանն այս պահին հսկող հայ զինվորին: 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-12-27 09:13:50