Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Լրահոս

Կոտայքի մարզպետն անցկացրել է գործակարգավարական խորհրդակցություն

27.05.2024

Աշխատանքային երկուշաբթին Կոտայքի մարզպետի աշխատակազմում մեկնարկել է խորհրդակցությամբ բոլոր ստորաբաժանումների ղեկավարների և պատասխանատու պաշտոնյաների մասնակցությամբ:

 Ամփոփվել են նախորդ շաբաթվա ընթացքում տրված հանձնարարականները և քննարկվել առաջիկա ծրագրերը:

 Ներկայացվել է կառավարության 2024 և 2025 թվականների սուբվենցիոն ծրագրերի հաստատման գործընթացներով պայմանավորված հարցերը: Քննարկվել են նաև այս պահին մարզի համայնքներում իրականացվող ծրագրերի ընթացքը:

 Մարզպետ Ահարոն Սահակյանը հանձնարարել է գործընթացը պահել ամենօրյա ուշադրության կենտրոնում և ակտիվորեն համագործակցել համայնքների հետ՝ ընթացիկ խնդիրները լուծելու նպատակով:

 Ուշադրության կենտրոնում են նաև ԼՂ-ից բռնի տեղահանված և Կոտայքի մարզում բնակվող մեր հայրենակիցների խնդիրները:

 Այս ուղղությամբ, ինչպես նախկինում, առաջիկայում ևս պարբերաբար այցեր կիրականացվեն համայնքներ՝ տեղերում հանդիպելու մեր հայրենակիցներին, լսելու նրանց խնդիրները, ներկայացնելու նաև պետական աջակցությամբ իրականացվող ծրագրերը:

 ՀՀ կառավարության N 710-Լ «Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված ընտանիքների բնակարանային ապահովման պետական աջակցության ծրագիրը ներկայացնելու նպատակով Ահարոն Սահակյանը հանձնարարել է համապատասխան ստորաբաժանումների մասնագետների ներգրավմամբ մարզպետի աշխատակազմում ստեղծել աշխատանքային խումբ:

 Խորհրդակցության ընթացքում անդրադարձ է կատարվել նաև այլ ոլորտների հարցերին, որոնց ուղղությամբ ևս տրվել են հանձնարարականներ: 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-12-27 09:13:50