Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Լրահոս

Կոտայքի մարզի պատանի հրշեջ-փրկարարական հավաքական թիմը կրկին հանրապետական մրցաշարի հաղթող

21.05.2024

 ՀՀ Արարատի մարզի Արտաշատի քաղաքային մարզադաշտում կայացել է պատանի հրշեջ-փրկարարական մրցաշարի 2024 թվականի առաջնության հանրապետական փուլը, որտեղ Կոտայքի մարզի հավաքական թիմը 5 վարժաձևերից 4-ում լավագույնն է ճանաչվել։

 Նշենք նաև, որ անհատական բոլոր վարժաձևերում հաղթող են ճանաչվել մարզը ներկայացնող մասնակիցները:

 Մանկապատանեկան մրցաշարն անցկացվել է արտակարգ իրավիճակներում ճիշտ և արագ կողմնորոշվելու, գործնական գիտելիքներ ձեռք բերելու, առողջ ապրելակերպ վարելու, երիտասարդ սերնդի ֆիզիկական և հոգեբանական պատրաստվածությունը զարգացնելու նպատակով։

 Շնորհավորում ենք Կոտայքի մարզը լավագույնս ներկայացրած բոլոր աշակերտներին, նրանց զինղեկներին ու մարզիչներին և մաղթում նորանոր հաղթանակներ։ 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-06-28 16:37:40