Նորություններ
Լրահոս
Ազդարարման համապետական արշավի շրջանակում կազմակերպվել էր հանրային իրազեկման դասընթաց
12.05.2024
ՀՀ վարչապետի հանձնարարականի հիման վրա իրականացվող ազդարարման համապետական արշավի շրջանակում Արդարադատության նախարարության հետ համագործակցությամբ և «Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերության» (GIZ) ֆինանսավորմամբ, «Իրավաբանների հայկական ասոցիացիա» ՀԿ-ն իրականացնում է «Կառավարման ոլորտում՝ ԵՄ և ԱլԳ համագործակցության շրջանակներում հակակոռուպցիոն գործունեությանն ուղղված ռազմավարական հաղորդակցության մշակում և իրականացում» ծրագիրը:
Ծրագրի շրջանակներում Կոտայքի մարզպետի աշխատակազմում կազմակերպվել էր հանրային իրազեկման դասընթաց, որին մասնակցել են Կոտայքի մարզպետի աշխատակազմի ոլորտային պատասխանատուները, Կոտայքի մարզի համայնքապետարանների մասնագետներ, ազդարարման պատասխանատուներ:
Հանդիպմանը մասնակցել են ՀՀ արդարադատության նախարարի խորհրդական Լիանա Թովմասյանը, ՀՀ արդարադատության նախարարության «Օրենսդրության զարգացման կենտրոն» հիմնադրամի փորձագետ Հռիփսիմե Անթառանյանը, «Իրավաբանների հայկական ասոցիացիա»-ի ներկայացուցիչներ:
Հյուրերը մանրամասն ներկայացրել են Ազդարարման համակարգի առանձնահատկությունները, պատասխանել ներկաների հարցերին, լսել ու քննարկել առաջարկներ: