Նորություններ
Լրահոս
Տեղի է ունեցել քննարկում
10.05.2024
«Գործք» ՍՊԸ-ն Կոտայքի մարզում կազմակերպել էր սեմինար-քննարկում մարզային կազմակերպությունների պատասխանատուների և մարզպետի աշխատակազմի աշխատակիցների մասնակցությամբ, որի ընթացքում քննարկվել են ՀՀ աշխատանքային օրենսգրքում կատարված վերջին փոփոխությունները և լրացումները, աշխատանքային օրենսդրության նկատմամբ իրականացված վեչահսկողության ընթացքում առավել հաճախ արձանագրված խախտումները, գործատուների պատասխանատվությունը աշխատանքային օրենսդրության խախտման դեպքում:
Դասընթացն անցկացրել է «Գործք» ՍՊԸ ամսագրի հիմնադիր և գլխավոր խմբագիր Արթուր Սարգսյանը:
Դաsընթացի մասնակիցների կողմից հնչել են հարցեր, որոնց տրամադրվել են պարզաբանումներ:
Սեմինարի ավարտին մասնակիցները ստացել են հավաստագրեր: