Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Լրահոս

«Հայաստանում Լեռնային Ղարաբաղի հակամարտությունից տուժած բնակչության կենսապահովման վերականգնում և բարեկեցության խթանում» ծրագիրը շարունակվում է

08.05.2024

  Եվրոպական Միության Մարդասիրական Օգնության և Ավստրիական Կարմիր Խաչի ֆինանասավորմամբ, Հայկական Կարմիր Խաչի ընկերությունը շարունակում է աջակցել «Հայաստանում Լեռնային Ղարաբաղի հակամարտությունից տուժած բնակչության կենսաապահովման և բարեկեցության խթանում» ծրագրի շահառուներին:

  2023 թվականի սեպտեմբերից, Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված՝ Կոտայքի, Արարատի ու Արմավիրի մարզերում բնակություն հաստատած մեր հայրենակեցիները ստանում են օժանդակություն՝ կենսապահովման տարբեր ուղղություններով։

  Ծրագրի նպատակն է մինչև 2024 թվականի նոյեմբեր՝ մոտ 10 000 հոգու տրամադրել անհատական և խմբային հոգեբանական աջակցություն, վերապատրաստել ավելի քան 500 ուսուցիչ՝ երեխաների պաշտպանության և հոգեբանական առաջին օգնության թեմաներով, երեխաների համար ստեղծել 6 անվտանգ տարածք, սննդի ապահովման համար 3232 հոգու հատկացնել ֆինանսական միջոցներ և ևս 1000 հոգու տրամադրել կենսաապահովման խորհրդատվություն, աշխատանքի տեղավորման միջնորդություն։

  Ծրագրի գլխավոր նպատակն է բարելավել բռնի տեղահանված բնակչության կենսապայմանները, ինչպես նաև հոգեսոցիալական բարեկեցությունը:

 Ծրագրին դիմել կարող են ինչպես այցելելով ՀԿԽԸ կենտրոնական գրասենյակ, այնպես էլ օնլայն հղումով՝

https://docs.google.com/forms/d/e/1FAIpQLSeqG7LkdbyAA_vjc_k0HwDV_CT7YNzQHBRFaXBJsIdPNLFd2w/viewform?pli=1&pli=1
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-11-22 11:38:50