Նորություններ
Լրահոս
Գառնիում կազմակերպվել էր մտավոր զարգացման խանգարումներ ունեցող անձանց ձեռքի աշխատանքների ցուցահանդես-վաճառք
06.05.2024
«Երջանկության ճանապարհ» ՀԿ-ն, համագործակցելով Գառնիում գործող Նոր Դար հյուրատան հետ, կազմակերպել էր մտավոր զարգացման խանգարումներ ունեցող 18-65 տարեկան անձանց ձեռքի աշխատանքների ցուցահանդես-վաճառք:
Ցուցահանդեսին ներկա էին Կոտայքի մարզպետի աշխատակազմի ներկայացուցիչներ, Գառնի համայնքի ղեկավարի տեղակալ Վիրաբ Կարապետյանը, «Երջանկության ճանապարհ» ՀԿ հիմնադիր տնօերն Գուրգեն Զուռնաչյանը, կազմակերպության համակարգող Սվետլանա Մուրադյանը, ՀԿ գործընկեր կազմակերպություններ, Վաղարշապատի համայնքապետարանի սոցիալական հարցերով ներկայացուցիչներ, Հայաստանի Համահայկական հիմնադրամի ծրագրերի և արտաքին կապերի դեպարտամենտի ղեկավար Զարուհի Ազնաուրյանը, Armcoding ընկերության գործադիր տնօրեն Ալվարդ Հարությունյանը, ընկերության փոխտնօրեն Վլադիմիր Այվազյանը, երգիչ, դերասան Սարգիս Ավետիսյանը, «Նոր Զովք» ՍՊԸ-ի HR մասնագետ Գայանե Մարտիրոսյանը և բազմաթիվ այլ հյուրեր:
Վաճառքից ստացված ողջ հասույթն ուղղվել է «Երջանկության ճանապարհ» ՀԿ-ի սահմանափակ կարողություններով անձանց համար կրթական և սոցիալական ծրագրերի իրականացմանը։
Միջոցառման ծրագիրը համալրված էր «Երջանկության ճանապարհ» ՀԿ-ի և Գառնի համայնքի գեղարվեստի դպրոցի սաների երաժշտական կատարումներով, թատերական բեմականացմամբ, աշխատանքների ցուցադրությամբ և ասմունքով։