Նորություններ
Լրահոս
Կոտայքի մարզն առաջին տեղն է զբաղեցրել ռազմագիտության հանրապետական օլիմպիադայում
02.05.2024
Նախնական զինվորական պատրաստություն (ռազմագիտություն) առարկայից ՀՀ դպրոցականների առարկայական օլիմպիադայում Կոտայքի մարզի հավաքական թիմը հաղթել է՝ զբաղեցնելով առաջին պատվավոր տեղը:
Օլիմպիադայի հանրապետական փուլն անցկացվել է Դիլիջանում՝ Մոնթե Մելքոնյանի անվան ռազմամարզական վարժարանում:
Կոտայքի մարզի հավաքական թիմում ընդգրկված են եղել Հրազդանի թիվ 2 հիմնական, Քասախի թիվ 1, Ակունքի և Սոլակի միջնակարգ դպրոցների աշակերտները:
Շնորհավորում ենք հավաքական թիմին՝ Կոտայքի մարզը լավագույնս ներկայացնելու համար և մաղթում հետագա հաջողություններ:
Նշենք նաև, որ առարկայական օլիմպիադայում առաջին տեղեր ունենք նաև այլ առարկաներից, որոնք կներկայացնենք հաջորդիվ: