Նորություններ
Լրահոս
Կոտայքի մարզում ակտիվ ընթացքի մեջ են գարնանացանի աշխատանքները
02.05.2024
Կոտայքի մարզում ակտիվ ընթացքի մեջ են գարնանացանի աշխատանքները:
Բնակլիմայական պայմանները նպաստավոր են հատկապես Չարենցավանի և Հրազդանի տարածաշրջաններում գարնանացան հացահատիկային մշակաբույսեր ցանք իրականացնելու համար:
Գարնանացանի աշխատանքների ակտիվությանը նպաստել է նաև ՀՀ կառավարության կողմից իրականացվող բուսաբուծության աջակցության ծրագիրը, որի նապատակն է՝ գարնանացան հացահատիկային, հատիկաընդեղեն մշակաբույսերի և բազմամյա խոտաբույսերի ցանքատարածությունների ընդլայնումը:
Նաև ծրագիրն է նպաստել, որ գարնանացան հացահատիկային մշակաբույսերի ցանքի տեսանկյունից Կոտայքի մարզը 2023 թվականի նկատմամբ աճ գրանցի, այսինքն՝ մարզի գյուղատնտեսները սկսել են ավելի շատ հողատարածքներ նախատեսել հենց հացահատիկային մշակաբույսերի ցանքի համար:
Այս պահին շուրջ 1194 շահառու դիմել է ՝ օգտվելու ՀՀ կառավարության աջակցության ծրագրից: