Տպել
Նորություններ
Լրահոս
Մշտադիտարկումներ են իրականացվել մարզի մի շարք շինհրապարակներում
01.05.2024
ՀՀ պետական բյուջեով և այլ ծրագրերով Կոտայքի մարզում իրականացվող աշխատանքների ընթացքն ուսումնասիրելու նպատակով Կոտայքի մարզպետ Ահարոն Սահակյանի որոշմամբ ստեղծված աշխատանքային խմբի անդամները մարզպետի տեղակալ Հայկ Մկրտչյանի գլխավորությամբ այցեր են իրականացրել'
- Նոր կառուցվող Եղվարդի Նաիրի բժշկական կենտրոնի շինհրապարակ
- Նոր Հաճըն համայնքի Նոր Գեղի բնակավայրի հիմնանորոգվող գյուղատնտեսական քոլեջի և կից կառուցվող դահլիճի շինհրապարակ
- Հիմքից կառուցվող Աբովյանի թիվ 2 հիմնական դպրոցի տարածք։
Աշխատանքային խմբի անդամների այցերը պարբերական բնույթ են կրում՝ տեղում դիտարկելու իրականացվող աշխատանքները։