Նորություններ
Լրահոս
Կոտայքի մարզպետ Ահարոն Սահակյանի շնորհավորական ուղերձը Աշխատանքի և աշխատավորների համերաշխության միջազգային օրվա կապակցությամբ
01.05.2024
Սիրելի հայրենակիցներ, կոտայքցիներ,
մայիսի 1-ը նշվում է որպես Աշխատանքի և աշխատավորների համերաշխության միջազգային օր, ինչի կապակցությամբ շնորհավորում եմ բոլոր աշխատավորներին։
Աշխատանքը բոլոր ժամանակներում համարվել է շարժիչ ուժ, իսկ աշխատող և արարող մարդն այդ ուժը կրողն ու արդյունք ապահովողն է։
Չկա հեշտ կամ դժվար աշխատանք, կա ստեղծարար, աշխատասեր, պատասխանատու քաղաքացի, ով սիրով ու նվիրումով է կատարում իրեն վերապահված աշխատանքը՝ նպաստելով իր քաղաքի, մարզի, պետության զարգացմանն ու առաջընթացին։
Եվս մեկ անգամ շնորհավորելով Աշխատանքի օրվա կապակցությամբ՝ մաղթում եմ, որ յուրաքանչյուրը կարողանա զբաղվել իր սիրած գործով, քանի որ սիրով կատարված աշխատանքը հաջողության գործոնն է։
Ձեր աշխատանքը կատարեք ջանասիրությամբ, եռանդով, աշխատանքին վերաբերեք առավելագույն պատասխանատվությամբ, իսկ աշխատանքի գնացեք բարձր տրամադրությամբ ու այն գիտակցումով, որ շատ կարևոր հարցեր' պաշտպանության, գիտության, կրթության, առողջապահության, քաղաքաշինության, գյուղատնտեսության, մշակույթի, սպորտի և բազմաթիվ այլ ոլորտներում, լուծվում են հենց ձեր աշխատանքի և աշխատասիրության շնորհիվ։
Դրվատանքի է արժանի աշխատել սիրող, արարող, ձգտող և պարտաճանաչ յուրաքանչյուր քաղաքացի։