Նորություններ
Լրահոս
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն Աղվերանում հանդիպել է «ՀՀ վարչապետի գավաթ» սեղանի թենիսի սիրողական մրցաշարի եզրափակիչ փուլի մասնակիցներին
29.04.2024
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը տիկնոջ` Աննա Հակոբյանի հետ Աղվերանում հանդիպել է «ՀՀ վարչապետի գավաթ» սեղանի թենիսի սիրողական մրցաշարի եզրափակիչ փուլի մասնակիցներին, մարզիչներին, մրցավարներին և խարույկի շուրջ զրուցել նրանց հետ:
Հանդիպմանը ներկա է եղել նաև ՀՀ Կոտայքի մարզպետ Ահարոն Սահակյանը։
Զրույցի ընթացքում Նիկոլ Փաշինյանը կարևորել է «ՀՀ վարչապետի գավաթ» սիրողական մրցաշարի անցկացումը տարբեր մարզաձևերում և ընդգծել առողջ ապրելակերպի խթանման անհրաժեշտությունը։
Տեղեկացվել է, որ ընդհանուր առմամբ՝ հանրապետության բոլոր դպրոցների շուրջ 45%-ն ընդգրկվել է «ՀՀ վարչապետի գավաթ» սեղանի թենիսի սիրողական մրցաշարի նախընտրական փուլերում:
Մրցումներին Երևանի և մարզերի 626 հանրակրթական ուսումնական հաստատությունների 5-9-րդ և 10-12-րդ դասարանների ավելի քան 3100 աշակերտ է մասնակցել:
Ապրիլի 15-23-ն անցկացված մարզային փուլերում ըստ տարիքային խմբերի հաղթող ճանաչված թիմերը Չարենցավանի Արա Մանուկյանի անվան մանկապատանեկան մարզադպրոցում այսօր՝ ապրիլի 28-ին մասնակցում են հանրապետական եզրափակիչ փուլին: