Տպել
Նորություններ
Լրահոս
Կոտայքի մարզպետի գլխավորությամբ անցկացվել է գործակարգավարական խորհրդակցություն
29.04.2024
Կոտայքի մարզպետ Ահարոն Սահակյանն անցկացրել է հերթական գործակարգավարական խորհրդակցությունը մարզպետի աշխատակազմի բոլոր ստորաբաժանումների ղեկավարների և պատասխանատու պաշտոնյաների մասնակցությամբ։
Քննարկվել են՝
- Կառավարության 300 դպրոց և 500 մանկապարտեզ ծրագրի շրջանակում մարզում դպրոցաշինությանն ուղղված աշխատանքների ընթացքը։
Մարզպետը հանձնարարել է ամենօրյա ուշադրության կենտրոնում պահել գործընթացը՝ բուն շինարարության ընթացքում խնդիրները բացառելու նպատակով։
- ՏԿԵՆ կողմից կառավարության 2024 թվականի սուբվենցիոն ծրագրերի քննարկման ներկա փուլը։
- Անդրադարձ է կատարվել նաև 2025 թվականի սուբվենցիոն հայտերի ներկայացման գործընթացին։ Հայտերի առաջնահերթությունների հետ կապված՝ մարզի ղեկավարը հանձնարարել է ակտիվ համագործակցել համայնքների ղեկավարների հետ։
- Անդրադարձ է կատարվել նաև գյուղատնտեսության, առողջապահության, քաղաքաշինության ոլորտների խնդիրներին, քննարկվել են այլ հարցեր ևս։