Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Լրահոս

Կոտայքի մարզում կանցկացվեն Քաղաքացու օրվան նվիրված միջոցառումներ

23.04.2024

Ապրիլի 27-ին՝ ՀՀ Քաղաքացու օրվա առթիվ նախատեսվող միջոցառումների շրջանակում Կոտայքի մարզի համայնքներում կազմակերպվում է «Հայրենիքը պետությունն է: Սիրո՞ւմ ես հայրենիքդ՝ ուժեղացրու՛ պետությունդ» խորագրով հայրենաճանաչության, երիտասարդությանը հուզող թեմաներով բանախոսությունների շարք՝ 14-30 տարեկան երիտասարդների, հանրակրթական ուսումնական հաստատությունների բարձր դասարաններում սովորող աշակերտների մասնակցությամբ:

 Հանրային քննարկումների ընթացքում, որպես բանախոսներ, հանդես կգան պետական և համայնքային իշխանության ներկայացուցիչներ, պետականաշինության գործում ներդրում ունեցող, հասարակական ակտիվ գործունեություն ծավալող գործիչներ, կրթության, գիտության, տեխնոլոգիաների, սպորտի, մշակույթի բնագավառներում ակնհայտ հաջողություններ արձանագրած անձինք, ովքեր կներկայացնեն պետության, հայրենիքի, քաղաքացու մասին իրենց պատկերացումներն ու փորձառությունը, հարցուպատասխանի ձևաչափով իրենց հաջողություններով ու ձեռքբերումներով կկիսվեն քննարկումների մասնակիցների հետ՝ ոգեշնչելով, ոգևորելով երիտասարդներին։

Քննարկումներին կհաջորդեն մշակութային միջոցառումներ տվյալ համայնքներում։

Ապրիլի 27-ին՝ ՀՀ Քաղաքացու օրվա առթիվ միջոցառումները Կոտայքի մարզում կանցկացվեն՝

  1. Հրազդան համայնքի Կոստան Զարյանի անվան արվեստի դպրոցում՝ ժամը 11:00-ին
  2. Բյուրեղավան համայնքի մարզամշակութային կենտրոնում՝ ժամը 14։00-ին
  3. Չարենցավան համայնքի Գառզուի անվան արվեստի դպրոցում՝ ժամը 14:00-ին
  4. Ծաղկաձոր համայնքի մանկական արվեստի դպրոցում՝ ժամը 14:00-ին
  5. Նոր Հաճըն համայնքի արվեստի դպրոցում՝ ժամը 14:00-ին
  6. Աբովյան համայնքի Զարեհ Սահակյանցի անվան երաժշտական դպրոցում՝ ժամը 11:00-ին
  7. Նաիրի համայնքի Եղվարդ բնակավայրի արվեստի դպրոցում՝ ժամը 11:00-ին
  8. Նաիրի համայնքի Քասախ բնակավայրի արվեստի դպրոցում՝ ժամը 14:00-ին:

Սիրով հրավիրում ենք մասնակցելու միջոցառումներին:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-03 18:13:16