Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Լրահոս

Կանցկացվի «Իմունականխարգելման եվրոպական շաբաթ» միջոցառումը

22.04.2024

 Ապրիլի վերջին շաբաթը եվրոպական ամբողջ տարածաշրջանում իրականացվում է «Իմունականխարգելման եվրոպական շաբաթ» միջոցառումը: Աշխարհի և եվրոպական տարածաշրջանի շահագրգիռ կառույցները, համախմբելով ուժերը, այս օրերին հատուկ ուշադրություն են դարձնում պատվաստումների կարևորությանը, վարակիչ հիվանդությունների կանխարգելման առավել արդյունավետ մեթոդներին:
Այս տարի «Իմունականխարգելման եվրոպական շաբաթ» նախաձեռնությունը Հայաստանի Հանրապետությունում մեկնարկել է ապրիլի 22-ից և կշարունակվի մինչև ապրիլի 28-ը:

 Այս համատեքստում, բնակչության շրջանում իմունականխարգելման, պատվաստումների միջոցով վարակիչ հիվանդությունների կանխարգելման մասին իրազեկվածությունը բարձրացնելու նպատակով, Առողջապահության նախարարության, ԱՆ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի կողմից նախատեսվում են իրականացնել իրազեկման միջոցառումներ ուսումնական հաստատություններում՝ ՀՎԿԱԿ ՊՈԱԿ-ի մասնաճյուղերի միջոցով, մասնավորապես.

• ծնողների, սաների, ուսուցիչների, ուսումնական հաստատությունների այլ աշխատակիցների համար հանդիպում՝ հեղինակություն ունեցող բուժաշխատողների հետ, որոնց ընթացքում կներկայացվի պատվաստումների առանցքային դերը վարակիչ հիվանդությունների, այդ թվում նաև կարմրուկի կանխարգելման գործընթացում:
• Ուսումնական հաստատությունների սաների նկարների ցուցահանդես՝ «Կարմրուկը և պատվաստումները», «Պատվաստումների դերը վարակիչ հիվանդությունների կանխարգելման գործընթացում» թեմաներով:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-07 12:48:34