Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Լրահոս

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Զառի միջնակարգ դպրոցում ներկա է գտնվել Պապ թագավոր ներկայացմանը

20.04.2024

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանի և Կոտայքի մարզպետ Ահարոն Սահակյանի ուղեկցությամբ այցելել է Կոտայքի մարզի Զառ բնակավայրի միջնակարգ դպրոց և ներկա գտնվել «Պապ թագավոր» ներկայացմանը:

 Դպրոցի ուսուցիչներն ու աշակերտները վարչապետի էլեկտրոնային հասցեին նամակ են ուղարկել և հրավիրել իրենց բեմադրած ներկայացմանը, ինչը սիրով ընդունվել է:

 Ներկայացմանը ներկա են գտնվել նաև Ակունք համայնքի ղեկավար Հունան Ռուբենյանը, Կոտայքի մարզպետի աշխատակազմի, Ակունք համայնքի ներկայացուցիչներ և այլ հյուրեր։

 Դպրոցի տնօրենի պաշտոնակատար Լարիսա Վարդազարյանը, մինչ ներկայացումը, շնորհակալություն է հայտնել վարչապետին հրավերն ընդունելու և ներկայացմանը ներկա գտնվելու համար: Նա նշել է, որ Զառի դպրոցը կառուցվել է 1976 թվականին, դպրոցում սովորում է 260 աշակերտ։ Դպրոցում կա նախակրթարան, որտեղ այցելում է 33 սան։ Դպրոց հաճախում է նաև Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված 8 աշակերտ, 4 մանկավարժ էլ ապահովվել է աշխատանքով։

 Դպրոցն ընդգրկված է կառավարության 300 դպրոց և 500 մանկապարտեզ ծրագրում, որով առաջիկայում նախատեսված է կառուցել նոր ուսումնական հաստատություն:

 Ներկայացման ավարտին վարչապետը շնորհակալություն է հայտնել հրավիրելու համար:

 Կառավարության ղեկավարը ողջունել է աշակերտների համարձակությունն ու խիզախությունն այսպիսի բարդ թեմաների անդրադառնալու համար: Վարչապետն ընդգծել է նաև աշակերտների ինքնուրույն մտածելու, վերլուծելու, եզրակացությունների գալու համարձակությունն ու մղումը:

 Ամփոփելով խոսքը՝ Նիկոլ Փաշինյանը շնորհակալություն է հայտնել ներկաներին հիշարժան օր նվիրելու, դրական լիցք, ոգևորություն ու էներգիա տալու համար: 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-11-22 11:38:50