Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Լրահոս

Կոտայքի մարզպետ Ահարոն Սահակյանի շնորհավորական ուղերձը Ոստիկանության տոնի կապակցությամբ

16.04.2024

2001 թվականի ապրիլի 16-ին ընդունվել է «Ոստիկանության մասին» օրենքը, և հենց այդ օրն էլ Հայաստանում նշվում է որպես Ոստիկանի մասնագիտական տոն:

Ոստիկանության համակարգի հարգելի՛ ծառայողներ, ոստիկանության վետերաններ, շնորհավորում եմ մասնագիտական տոնի կապակցությամբ:

Ոստիկանի աշխատանքն անմիջականորեն առնչվում է քաղաքացու հետ:

Ձեր առաքելությունն է պաշտպանելու մարդու անվտանգությունը, պահպանելու հասարակական կարգը, հայտնաբերելու ու կանխելու հանցագործությունները:

Սա այն աշխատանքն է, որը օր ու ժամանակ չի հարցնում և ի պատիվ ձեզ ու ոստիկանական համակարգում վերջին տարիներին իրականացված բարեփոխումների, այդ աշխատանքը կատարում եք արհեստավարժորեն և բարձր մակարդակով:

Այսօր էլ պետության կողմից շարունակվում են բարեփոխումներն ու ծրագրերը ոստիկանության համակարգն էլ ավելի զարգացնելու և ուժեղացնելու նպատակով:

Իմացեք, որ քաջ գիտակցում եմ այն դժվարություններն ու բարդությունները, որոնց հաճախ հանդիպում եք և շատ բարձր եմ գնահատում ակնառու պատրաստվածությունն ու պատասխանատվությունը ձեր ծառայությունն իրականացնելիս:

Առանձնահատուկ շնորհավորում եմ Կոտայքի մարզի ոստիկանական համակարգի բոլոր ծառայողներին, մեր վետերաններին, մաղթում առողջություն, անձնական և ընտանեկան երջանկություն և խաղաղ ու անփորձանք ծառայություն: 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-11-22 11:38:50