Նորություններ
Լրահոս
Մեղրաձորի Սամվել Մուրադյանի անվան մարզամշակութային կենտրոնը կհիմնանորոգվի
05.04.2024
ՀՀ կառավարության մարտի 28-ի նիստում կայացված որոշման համաձայն, 2021 թվականի մետաղական հանքարդյունահանող թվով 7 ընկերությունների կողմից ՀՀ պետական բյուջե մուտքագրված ընդհանուր 52,560,677,2 հազ. դրամ ռոյալթիից ազդակիր բնակավայրերին ու ազդակիր բնակավայրեր ներառող համայնքային մասհանումների բաշխման ենթակա 1,051,213.5 հազ. դրամը (պետական բյուջե մուտքագրված ընդհանուր ռոյալթիի 2 տոկոսը) բաշխվել է ՀՀ Կոտայքի, Սյունիքի, Լոռու և Գեղարքունիքի մարզերի 6 համայնքների 33 բնակավայրերի միջև։
Որոշմամբ, Կոտայքի մարզի Ծաղկաձորի համայնքապետարանը կստանա շուրջ 85 մլն. դրամ:
Սահմանված են առաջնահերթությունները, որոնց պետք է ուղղվեն ֆիննասական միջոցները:
Ծաղկաձորի համայնքապետարանին հատկացվող 85 մլն. դրամը կուղղվի Մեղրաձոր բնակավայրի Սամվել Մուրադյանի անվան մշակութային կենտրոնի կապիտալ հիմնանորոգմանը և գույքի ձեռքբերմանը: