Նորություններ
Լրահոս
Կոտայքի մարզպետ Ահարոն Սահակյանի շնորհավորական ուղերձը ասորական Նոր տարվա՝ Հաբ-Նիսանի կապակցությամբ
02.04.2024
Հայաստանի ասորական համայնքի հարգելի՜ ներկայացուցիչներ,
շնորհավորում եմ ասորական Նոր տարվա՝ Հաբ-Նիսանի կապակցությամբ:
Հայ և ասորի ժողովուրդների բարեկամությունը բազմաթիվ փորձությունների միջով անցնելով՝ դարերի ընթացքում ավելի է ամրապնդվել, ինչի ապացույցը կողք կողքի ապրելու, արարելու ու Հայաստանի Հանրապետության զարգացման, լուսավոր ապագայի կերտմանն ուղղված մեր ջանքերն ու պատրաստակամությունն է:
Մաղթում եմ, որ Հաբ-Նիսանը հաջողություններ բերի բոլորիդ:
Առանձնահատուկ ուզում եմ շնորհավորել Արզնի համայնքում բնակվող ասորական համայնքին՝ համայնքի ղեկավար Ֆելիքս Միրզոևի գլխավորությամբ և, առհասարակ, Կոտայքի մարզում բնակվող բոլոր ասորիներին՝ ևս մեկ անգամ ընդգծելով իմ և Կոտայքի մարզպետի աշխատակազմի պատրաստակամությունը՝ այսուհետ ևս աջակցելու ասորական համայնքին՝ կյանքի կոչելու համայնքային կարևոր ծրագրերն ու նախաձեռնությունները: