Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Լրահոս

Կոտայքի մարզպետ Ահարոն Սահակյանի գլխավորությամբ անցկացվել է աշխատանքային խորհրդակցություն

01.04.2024

 Կոտայքի մարզպետ Ահարոն Սահակյանն աշխատանքային խորհրդակցություն է անցկացրել մարզպետի աշխատակազմի բոլոր ստորաբաժանումների ղեկավարների և պատասխանատու պաշտոնյաների մասնակցությամբ:

Քննարկվել են՝

  • Կառավարության սուբվենցիոն ծրագրերի շրջանակում համայնքներում ընթացքի մեջ գտնվող ծրագրերը
  • Կառավարության 300 դպրոց և 500 մանկապարտեզ ծրագրի շրջանակում Կոտայքի մարզում նախատեսված դպրոցների կառուցման աշխատանքների հետ կապված խնդիրները
  • Գարնան գյուղանտեսական շրջանի նախապատրաստական աշխատանքները
  • Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված մեր հայրենակիցների սոցիալական աջակցության ծրագրերը
  • Առողջապահության ոլորտի անելիքները և մի շարք այլ հարցեր:

Բոլոր ուղղություններով մարզպետի կողմից տրվել են հստակ հանձնարարականներ: 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-30 12:53:59