Տպել
Նորություններ
Լրահոս
Կոտայքի մարզպետ Ահարոն Սահակյանի գլխավորությամբ անցկացվել է աշխատանքային խորհրդակցություն
01.04.2024
Կոտայքի մարզպետ Ահարոն Սահակյանն աշխատանքային խորհրդակցություն է անցկացրել մարզպետի աշխատակազմի բոլոր ստորաբաժանումների ղեկավարների և պատասխանատու պաշտոնյաների մասնակցությամբ:
Քննարկվել են՝
- Կառավարության սուբվենցիոն ծրագրերի շրջանակում համայնքներում ընթացքի մեջ գտնվող ծրագրերը
- Կառավարության 300 դպրոց և 500 մանկապարտեզ ծրագրի շրջանակում Կոտայքի մարզում նախատեսված դպրոցների կառուցման աշխատանքների հետ կապված խնդիրները
- Գարնան գյուղանտեսական շրջանի նախապատրաստական աշխատանքները
- Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված մեր հայրենակիցների սոցիալական աջակցության ծրագրերը
- Առողջապահության ոլորտի անելիքները և մի շարք այլ հարցեր:
Բոլոր ուղղություններով մարզպետի կողմից տրվել են հստակ հանձնարարականներ: