Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Լրահոս

Կոտայքի մարզպետը Արզնի համայնքում հետևել է իրականացված աշխատանքներին

28.03.2024

 Շարունակվում են Կոտայքի մարզպետ Ահարոն Սահակյանի աշխատանքային այցերը մարզի համայնքներ՝ տեղում ծանոթանալու համայնքային խնդիրներին, լսելու բնակիչներին հուզող հարցերը:

 Մարզի ղեկավարը խորհրդականների և մարզպետի աշխատակազմի ոլորտային պատասխանատուների հետ հերթական այցով Արզնի համայնքում էր:

Համայնքի ղեկավար Ֆելիքս Միրզոևի ուղեկցությամբ մարզի ղեկավարը նախ այցելել է համայնքապետարան և աշխատանքային խորհրդակցություն անցկացրել աշխատակազմի, ավագանու անդամների, դպրոցի և մանկապարտեզի տնօրենների հետ:

 Խորհրդակցությանը ներկա «Կոտայք» ՋՕԸ տնօրեն Գոռ Հակոբյանի հետ քննարկվել է համայնքում նախկինում կուտակված ոռոգման վարձավճարների պարտքերի հետ կապված խնդիրը:

 Առաջիկայում մարզպետի աշխատակազմը իրեն վերապահված լիազորությունների շրջանակում կդիմի ՀՀ ՏԿԵՆ Ջրային կոմիտե՝ հարցին լուծում տալու նպատակով:

 Անդրադարձ է կատաչվել նաև կառավարության սուբվենցիոն ծրագրով արդիականացված ոռոգման համակարգի կառուցման ծրագրին:

 Պայմանավորվածություն է ձեռք բերվել համագործակցել ծրագրի հետագա փուլերը ևս կառավարության սուբվենցիոն փաթեթում ներառելու համար:

 Քննարկվել են նաև համայնքային այլ խնդիրներ:

 Խորհրդակցությունից հետո հայ-ասորական մշակույթի տանը մարզպետ Ահարոն Սահակյանը հանդիպել է համայնքի բնակիչների, այդ թվում, ԼՂ-ից տեղահանված և այս պահին Արզնիում բնակվող մեր հայրենակիցներին:

 Այստեղ ևս բարձրաձայնում էին բնակարանային, զբաղվածության և սոցիալական խնդիրների մասին:

 Ահարոն Սահակյանը բնակիչներին վստահեցրել է, որ մարզպետի աշխատակազմի և համայնքի համագործակցությամբ փորձելու են աջակցել և լուծում գտնել բարձրացված բոլոր հարցերին:

 Բնակիչներին հուզող բազմաթիվ հարցերը գույքագրվել են մարզպետի աշխատակազմի մասնագետների կողմից:

 Այցի շրջանակում մարզի ղեկավարն այցելել է նաև Արզնիի միջնակարգ դպրոց և մանկապարտեզ:

 Տնօրենների ուղեկցությամբ շրջել է հաստատություններում, ծանոթացել պայմաններին, քննարկել բարձրացված հարցերը:

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-11-22 11:38:50