Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Լրահոս

Մեղրաձորում համագործակցության հուշագրի կնքմամբ ազդարարվել է հրշեջ-փրկարարական կամավորական հենակետի կառուցման մեկնարկը

15.03.2024

 Ծաղկաձոր համայնքի Մեղրաձոր բնակավայրում համագործակցության հուշագրի կնքմամբ այսօր ազդարարվել է հրշեջ-փրկարարական կամավորական հենակետի կառուցման մեկնարկը:

 Ծրագիրն իրականություն է դարձել ՀՀ-ում Ճապոնիայի դեսպանատան դրամաշնորհային ծրագրի շրջանակում՝ Տնտեսական լրագրողների ակումբի կողմից, ՆԳՆ փրկարար ծառայության, Կոտայքի մարզպետի աշխատակազմի, Ծաղկաձոր խոշորացված համայնքի հետ սերտ համագործակցությամբ:

 Մեղրաձոր բնակավայրում կազմակերպված հանդիսավոր միջոցառմանը ներկա են եղել ՀՀ Կոտայքի մարզպետ Ահարոն Սահակյանը, Հայաստանում Ճապոնիայի դեսպան Ն․Գ․ պարոն Աոկի Յուտական, ՆԳՆ ՓԾ տնօրեն-ՆԳ նախարարի տեղակալ, փ/ծ գնդապետ Կամո Ցուցուլյանը, Ծաղկաձոր խոշորացված համայնքի ղեկավար Նարեկ Հարությունյանը, Կոտայքի մարզպետի խորհրդական Ստեփան Բաղդասարյանը, Տնտեսական լրագրողների ակումբի նախագահ Աննա Բաղդասարյանը, վարչական շրջանների ղեկավարներ, հյուրեր:

  Ողջունելով ներկաներին կարևոր նախաձեռնության համար՝ մարզպետն ընդգծել է այս տարածաշրջանում հրշեջ-կամավորական հենակետի առկայությունը որպես անհրաժեշտություն՝ հաշվի առնելով արագ արձագանքումը, անտառածածկ տարածքների առկայությունը և մարզկենտրոնից եղած հեռավորությունը:
Մարզի ղեկավարը շնորհակալություն է հայտնել ծրագիրը կյանքի կոչելու համար և գործուն աջակցություն հայտնել ծրագրի իրականացման հետագա փուլերի ընթացքում:

 Հուշագրի կնքումից հետո ներկաները շրջել են նաև այն տարածքում, որտեղ նախատեսվում է կառուցել հրշեջ-հենակետը: 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-11-22 11:38:50