Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Լրահոս

Կոտայքի մարզպետի տեղակալ Հայկ Մկրտչյանը մասնակցել է «Շենքերի էներգաարդյունավետ արդիականացմանն ուղղված ներդրումների ռիսկերի նվազեցում» ծրագրի քննարկմանը

14.03.2024

 Կոտայքի մարզպետի տեղակալ Հայկ Մկրտչյանը մասնակցել է Հայաստանում ՄԱԿ-ի Զարգացման ծրագըի և ՀՀ շրջակա միջավայրի նախարարության հետ համագործակցությամբ ու Կլիմայի կանաչ հիմնադրամի ֆինանսավորմամբ իրականացվող «Շենքերի էներգաարդյունավետ արդիականացմանն ուղղված ներդրումների ռիսկերի նվազեցում» ծրագրի քննարկմանը, որն անցկացվել է Հրազդանի համայնքապետարանի նիստերի դահլիճում:

Հանիպմանը մասնակցել են ՀՀ Կտոյաի մքրզպետի աշխատակազմի, ինչպես նաև մարզի համայնքապետարանների ներկայացուցիչներ:

Նպատակն էր՝ էներգաարդյունավետ արդիականացմանն ուղղված գործողություններին աջակցելը` նպաստելով այդ շենքերի բնակիչների և սեփականատերերի՝ էներգիայի ու դրամական միջոցների էական տնտեսմանը, այդ թվում՝ նվազեցնելով ջերմոցային գազերի արտանետումները:

Ծրագրի պատասխանատուները ներկայացրին մանրամասները՝ ընդգծելով, որ ծրագիրը սերտորեն համագործակցում է ՀՀ տարածքային կառավարման ու ենթակառուցվածքների նախարարության հետ՝ համաֆինանսավորելով Պետական սուբվենցիոն ծրագրի շրջանակում համայնքների ներկայացրած հայտերը, ինչպես նաև տեխնիկական օժանդակություն տրամադրելով սուբվենցիոն հայտերի լրացման պահից մինչև նախագծերի մշակման և շինարարության իրականացման փուլերում։

ՀՀ կառավարության «Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից համայնքներին սուբվենցիաների տրամադրման կարգը հաստատելու մասին» 2006 թվականի նոյեմբերի 16-ի N 1708-Ն որոշումը առաջնահերթություն է սահմանում մարզերում սուբվենցիաների բաշխման ժամանակ շենքերի էներգաարդյունավետ արդիականացմանն ուղղվող ծախսերի համար:

Էներգաարդյունավետ արդիականացումն օգնում է համայնքներին ու համայնքի բնակիչներին խնայել էներգիայի վրա ծախսվող ֆինանսական ռեսուրսների 20-50%-ը: 2023 թվականի դեկտեմբերի դրությամբ՝ ավելի քան 150 բնակելի և 50 հասարակական շենք ողջ Հայաստանում համաֆինանսավորվել է ծրագրի միջոցով:

Մասնավորապես, ՄԱԶԾ-ի դրամաշնորհային համաֆինանսավորումը բազմաբնակարան շենքերի դեպքում կազմում է էներգաարդյունավետության միջոցառումների արժեքի 25%-ը, իսկ հանրային և համայնքապատկան շենքերի՝ 20%-ը:

Ծրագիրն աջակցում է նաև համայնքներում էներգետիկ կառավարման համակարգերի ներդրմանն ու էներգետիկ կառավարիչների ինստիտուտի կայացմանը, ներկայացնելով ՄԱԶԾ կողմից մշակված մեթոդական ուղեցույցի, ենթաօրենսդրական կարգավորումների, նպատակների ու ակնկալվող արդյունքների, գործունեության սխեմաների ու կիրառվող գործիքների վերաբերյալ համապարփակ տեղեկատվություն:

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-11-22 11:38:50