Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Լրահոս

Կոտայքի մարզպետը շնորհավորել է Կանանց միջազգային տոնի կապակցությամբ

08.03.2024

Սիրելի կանայք, աղջիկներ, քույրեր ու մայրեր,

շնորհավորում եմ գարնանային գեղեցիկ տոնի' Կանանց միջազգային օրվա կապակցությամբ։

Հայ կնոջ ուժը նրա գեղեցկության, խելքի, համբերատարության, հնարամտության, աշխատասիրության ու լավատեսության մեջ է։

Կնոջ մեջ են ամփոփված մայրական ջերմությունը, կանացի գեղեցկությունն ու ընտանիքի անկյունաքարի հավաքական կերպարը։

Անգնահատելի է Ձեր դերակատարությունը ոչ միայն ընտանիքում և հասարակական կյանքում, այլ նաև պետության կայացման, հզորացման գործում։

Սիրելի' կանայք,

մաղթում եմ, որ կյանքի դժվարություններին զուգահեռ երբեք չկորցնեք ձեր կանացիությունը, լավատեսությունը. եղեք անսահման երջանիկ, ներդաշնակ և մշտապես արժևորված։

Տոնական բարձր տրամադրություն և լավ օր եմ մաղթում։ 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-11-22 11:38:50