Տպել
Նորություններ
Լրահոս
Առաջնահերթությունները քննարկված են, հանձնարարականները տրված
04.03.2024
Կոտայքի մարզպետ Ահարոն Սահակյանն գործակարգավարական խորհրդակցություն է անցկացրել Կոտայքի մարզպետի աշխատակազմի բոլոր ստորաբաժանումների ղեկավարների և պատասխանատու պաշտոնյաների մասնակցությամբ:
Խորհրդակցության ընթացքում նախ ամփոփվել են նախորդ շաբաթ տրված հանձնարարականները և քննարկվել առաջիկա անելիքներն ու առաջնահերթությունները:
Օրակարգում՝
- Կառավարության 2024 թվականի սուբվենցիոն ծրագրային հայտերի հաստատման գործընթացն է և, ըստ այդմ, մեր անելիքները: Հայտերն ամբողջական փաթեթով ներկայացված են ՏԿԵՆ և ներկայում միջգերատեսչական հանձնաժողովների կողմից քննարկման փուլերում են գտնվում:
- Անդրադարձ է կատարվել կրթության ոլորտին, մասնավորապես, պետական աջակցությամբ դպրոցաշինության ուղղությամբ իրականացվող աշխատանքներին: Մարզի ղեկավարը հանձնարարել է խնդրահարույց դպրոցների մասով տեղեկատվություն հավաքագրել՝ լուծման տարբերակներ գտնելու և քննարկելու նպատակով:
- Առողջապահության ոլորտում ևս անելիքներ կան: Մարզպետի հանձնարարությամբ քննարկում կլինի մարզի խոշոր բժշկական կենտրոնների ղեկավարների հետ:
Խորհրդակցության ընթացքում քննարկվել ենք նաև այլ հարցեր: