Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Լրահոս

«Հաշմանդամ անձանց սեղանի թենիսի» հայկական ֆեդերացիայի նախագահը հանդիպել է Կոտայքի մարզպետին

28.02.2024

Մեր քաղաքացիների ձայնը միշտ լսելի է, ու Կոտայքի մարզպետի աշխատակազմը միշտ բաց է քննարկումների, առաջարկների ու նախաձեռնությունների համար:

Կոտայքի մարզպետ Ահարոն Սահակյանն ընդունել է «Հաշմանդամ անձանց սեղանի թենիսի» հայկական ֆեդերացիայի նախագահ, hաշմանդամություն ունեցող անձանց աջակցության «Ողջի» հասարակական կազմակերպության նախագահ Կամո Դավթյանին և կազմակերպության անդամ Վրեժ Բաբայանին:

 Զրուցակիցները խոսել են ֆեդերացիայի կողմից իրականացվող ծրագրերի, նախաձեռնությունների, հանդիպող դժվարությունների մասին:

 Ֆեդերացիան առաջիկայում պատրաստվում է սեղանի թենիսի բաց առաջնություն կազմակերպել Կոտայքի մարզկենտրոն Հրազդանում՝ նպատակ ունենալով նպաստելու հաշմանդամային սպորտի մասսայականացմանը և հաշմանդամություն ունեցող անձանց մասնակցության խթանմանը:

Կարևորելով յուրաքանչյու քաղաքացու, այդ թվում, հաշմանդամություն ունեցող անձանց լիարժեք ինտեգրումն ու մասնակցությունը հասարակական կյանքին՝ մարզպետ Ահարոն Սահակյանը պատրաստակամություն է հայտնել աջակցելու ոչ միայն Հրազդանում կազմակերպվող սեղանի թենիսի առաջնության անցկացման հետ կապված կազմակերպչական հարցերին, այլ, առհասարևակ, ֆեդերացիայի նախաձեռնություններին, մրցույթներին և ծրագրերին:

«Պատվաբեր գործերից մեկն եմ համարում հաշմանդամություն ունեցող մարզիկների կողքին կանգնելն ու քաջալերերը, և մեր լիազորությունների շրջանակում կանենք առավելագույնը նրանց պատշաճ աջակցություն ցուցաբերելու համար»,- իր խոսքում նշել է մարզպետ Ահարոն Սահակյանը: 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-12-27 09:13:50