Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Լրահոս

Գրքի տոնի շրջանակներում Կոտայքի մարզպետին են այցելել Աբովյանի 6-րդ հիմնական դպրոցի աշակերտները

22.02.2024

Աշխատանքային օրվա մեկնարկին անակնկալ և միաժամանակ հաճելի հանդիպում Աբովյանի թիվ 6 հիմնական դպրոցի աշակերտական խորհրդի անդամներ Լիլի Բաղոյանի, Ռեբեկա Ներսեսյանի և Շիրազ Հարությունյանի հետ:

  Աշակերտները Կոտայքի մարզպետի աշխատակազմ էին եկել դպրոցի ուսումնական գծով փոխտնօրեն Դավիթ Վանյանի ու հայոց լեզվի և գրականության ուսուցչուհի Թեհմինե Վարդանյանի հետ՝ «Գիրք նվիրելու» տոնի շրջանակներում մարզպետ Ահարոն Սահակյանին ևս գիրք նվիրելու առիթով:
Մարզի ղեկավարը բավականին երկար և բովանդակային առումով հագեցած ու տպավորիչ զրույց ունեցավ ներկաների հետ:

  Մարզպետը հետաքրքրվել է աշակերտների հետագա կրթության ընտրությունից, քննարկել են կրթական ոլորտի նորարարությունները, լսել կարծիքներ:
Ահարոն Սահակյանը շնորհակալություն է հայտնել Աբովյանի Ա. Վանոյանի անվան թիվ 6 հիմնական դպրոցի տնօրինությանը՝ Կոտայքի մարզպետի աշխատակազմ-դպրոց կապը ամրապնդելու, գեղեցիկ նախաձեռնության և նվերի՝ Րաֆֆու «Սամվել» վեպի համար:

  Մարզպետը նույնպես խորհրդանշական գրքեր նվիրեց աշակերտներին և նրանց ուսուցիչներին՝ վստահեցնելով, որ մարզպետի աշխատակազմի դռները միշտ են բաց մարզի բոլոր աշակերտների ու նրանց ուսուցիչների համար: 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-30 12:53:59