Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Լրահոս

Կոտայքի մարզպետն այցելել է Արզականի «Կարին» ռեզորթում բնակվող՝ ԼՂ-ից տեղահանված անձանց

13.02.2024

 Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված մեր հայրենակիցների խնդիրները շարունակում են մնալ Կոտայքի մարզպետի աշխատակազմի և մարզպետ Ահարոն Սահակյանի ուշադրության կենտրոնում:

 Մարզի ղեկավարն այսօր էլ մարզպետի խորհրդական Ստեփան Բաղդասարյանի, Չարենցավան համայնքի ղեկավար Հակոբ Շահգալդյանի և Արզականի վարչական ղեկավար Լիպարիտ Մարգարյանի ուղեկցությամբ այցելել է Չարենցավանի Արզական բնակավայրի «Կարին» ռեզորթում բնակվող մեր հայրենակիցներին' ծանոթանալու կեցության պայմաններին, լսելու նրանց խնդիրները:

 Արձանագրենք, որ բոլոր տեղերում տեղահանված մեր հայրենակիցների մտահոգությունները նույնն են՝ բնակարանային, սոցիալական, աշխատանքի, զբաղվածության խնդիրներ:

 Այստեղ ևս իրազեկվել են կառավարության կողմից իրականացվող աջակցության ծրագրերի մասին, որոնցից կարող են օգտվել բնակարաններ վարձակալելու դեպքում:

 ԼՂ-ից բռնի տեղահանված մեր հայրենակիցները ներկայացրել են իրենց սոցիալական խնդիրները, որոնք լուծելու կամ թեթևացնելու ուղղությամբ մարզպետի աշխատակազմին վերապահված լիազորությունների շրջանակում համապատասխան աջակցություն կցուցաբերվի:

 

 

 


 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-12-27 09:13:50