Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Լրահոս

Կառավարության որոշմամբ 506 մլն. դրամ է հատկացվել Կոտայքի մարզի 6 սուբվենցիոն ծրագրերի ֆինանսավորման համար

08.02.2024

Կառավարության հերթական որոշմամբ 2024 թվականի բյուջեից ՀՀ մարզպետների աշխատակազմերին հատկացվել է շուրջ 3,151,399.6 ՀՀ դրամ՝ իրականացված սուբվենցիոն ծրագրերի վճարման համար։

 ՀՀ Կոտայքի մարզպետի աշխատակազմին հատկացվելիք գումարը 506 մլն. դրամ է, որը նախատեսված է 6 ծրագրերի ֆինանսավորմանը:

Այդ ծրագրերն են՝

  • Աբովյան համայնքի Աբովյան բնակավայրի Սարալանջ թաղամասից մարզադաշտ տանող ճանապարհի և 3-րդ, 4-րդ միկրոշրջանները վարչական կենտրոնին կապող աստիճանների հիմնանորոգում. աշխատանքներն ավարտված են:
  • Ակունք համայնքի Կապուտան և Հատիս բնակավայրերի ներհամայնքային ճանապարհների ասֆալտապատում. աշխատանքներն ավարտված են, ասֆալտապատվել է շուրջ 680 մետր երկարության ճանապարհահատված:
  • Արզնի համայնքի ոռոգման համակարգի (շուրջ 6,5 կմ) կառուցում և փոխարինում. աշխատանքների 90%-ն ավարտված է:
  • Գառնի համայնքի Գառնի բնակավայրի լուսավորության համակարգի կառուցում (շուրջ 4 կմ). աշխատանքներն ավարտված են:
  • Նաիրի համայնքի Եղվարդ և Զորավան բնակավայրերի գազաֆիկացում (7,4 կմ). աշխատանքների 90%-ն ավարտված են:
  •  Նոր Հաճըն համայնքի Գետամեջ, Նոր Գեղի, Քարաշամբ և Թեղենիք բնակավայրերի ասֆալտապատում: 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-12-27 09:13:50