Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Լրահոս

Կոտայքի մարզպետի գլխավորությամբ անցկացվել է գործակարգավարական խորհրդակցություն

29.01.2024

 Կոտայքի մարզպետ Ահարոն Սահակյանն անցկացրել է գործակարգավարական խորհրդակցություն մարզպետի աշխատակազմի բոլոր ստորաբաժանումների ղեկավարների և պատասխանատու պաշտոնյաների մասնակցությամբ:
Աշխատանքի առանցքում շարունակում են մնալ Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց խնդիրները, ինչպես նաև աջակցության ծրագրերի իրականացման ընթացքը:

 Նշենք, որ Կոտայքի մարզպետ Ահարոն Սահակյանը պարբերաբար ընդունում է մեր հայրենակիցներին, ինչպես նաև հաճախակի այցեր են կատարվում մարզի տարածքում Լեռնային Ղարաբաղից տեղահանված և խմբերով բնակվող անձանց՝ տեղում լսելու նրանց խնդիրները և փորձելով լուծել դրանք:

 Մարզի կրթական հաստատություններում այս պահին աշխատանքի են տեղավորված ԼՂ-ից բռնի տեղահանված շուրջ 180 անձինք, ևս 21-ն աշխատում են մարզի առողջապահական հաստատություններում:

 Խորհրդակցության ընթացքում մարզպետին է ներկայացվել ՏԿԵՆ միջգերատեսչական հանձնաժողովների կողմից Կոտայքի մարզից ներկայացված 2024 թվականի սուբվենցիոն ծրագրային հայտերի քննարկման ներկա փուլի արդյունքները, քննարկվել են նաև այս պահին սուբվենցիոն ծրագրերով ընթացող աշխատանքները:

 Սուբվենցիոն և պետական ծրագրերով իրականացվող աշխատանքները մարզպետի աշխատակազմի ուշադրության առանցքում են: Մարզպետի հանձնարարականով ստեղծված մշտադիտարկում իրականացնող աշխատանքային խումբը պարբերաբար այցելում է շինհրապարակներ՝ տեղում ծանոթանալու կատարված աշխատանքներին:

 Օրակարգում նաև կրթությսն, առողջապահության, գյուղատնտեսության ոլորտի խնդիրներն ու անելիքներն էին, որոնց ուղղությամբ ևս մարզի ղեկավարի կողմից տրվել են հստակ ցուցումներ և հանձնարարականներ:

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-11-22 11:38:50