Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Լրահոս

Կոտայքի մարզպետ Ահարոն Սահակյանը շնորհավորել է Հայոց բանակի կազմավորման օրվա կապակցությամբ

28.01.2024

Հունվարի 28-ը Հայոց բանակի կազմավորման օրն է:

Այն ևս մեկ առիթ է' շնորհակալ լինելու հայ զինվորին, սպային, կամավորին և, առհասարակ, ռազմական գործին առնչվող յուրաքանչյուր անհատի:

Այս օրը մեզ նաև խորհելու և մտածելու առիթ է տալիս՝ մեր պետության նկատմամբ ունեցած սիրո, նվիրվածության և վերաբերմունքի մասին:

Հայոց բանակի սիրելի՛ զինվորներ, զինծառայողներ, սպաներ,

մեզ վիճակված մարտահրավերները մեկ րոպե անգամ չպիտի ընկճեն մեր հոգին, հակառակը, էլ ավելի պիտի հզորացնեն և ուժեղացնեն մեր կամքը, հայրենասիրությունը, սերն ու հոգածությունն առ հայրենիք՝ միշտ պատրաստ պաշտպանելու պետական սահմանը, իսկ հունվարի 28-ը եղել և շարունակելու է յուրաքանչյուրիս համար մնալ խաղաղության երաշխավորի օր:

Դժվար ժամանակներ ենք ապրում, բայց վստահ եմ՝ միայն կազմակերպված և միաբան լինելով կարող ենք պայքարել, արարել, պահել ու պաշտպանել մեր երկիրն ու պետականությունը:

Առանձնահատուկ շնորհավորում և շնորհակալություն եմ հայտնում այս պահին ծառայություն իրականացնող զինվորին, սպային, բոլոր զինծառայողներին և մաղթում ուժ, կորով և խաղաղություն:

Խոնարհումս պատերազմներում ընկած բոլոր տղաների հիշատակին:

Փա'ռք հայոց բանակին:
Փա'ռք հայոց զինվորին:

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-12-27 09:13:50