Նորություններ
Լրահոս
Մարզի ճանապարհների մասին
25.01.2024
Եղանակային պայմաններից ելնելով՝ ՀՀ Ներքին գործերի նախարարության Փրկարար ծառայության տնօրեն-ներքին գործերի նախարարի տեղակալ, փ/ծ գնդապետ Կ.Ցուցուլյանի հանձնարարականով՝ Փրկարար ծառայության Կոտայքի մարզային փրկարարական վարչության ենթակա ստորաբաժանումների կողմից ս.թ. հունվարի 22-ից մարզի առավել վտանգավոր ավտոճանապարհներին իրականացվում է ուժեղացված ծառայություն և օգնություն է ցուցաբերվում երթևեկության մասնակիցներին:
Փոխհամագործակցելով ՀՀ Կոտայքի մարզպետի աշխատակազմի համապատասխան վարչությունների/բաժինների, համայնքապետարանների, պարեկային ծառայության և ճանապարհները սպասարկող կազմակերպությունների հետ՝ տրանսպորտային միջոցների արգելափակման դեպքերի սպասարկումն իրականացվում է առավել օպերատիվ և արդյունավետ կերպով:
Ըստ այդմ, հունվարի 22-24-ը արգելափակումից դուրս է բերվել 22 տրանսպորտային միջոց:
Անվտանգության նկատառումներից ելնելով՝ ՀՀ ՆԳՆ Փրկարար ծառայության Կոտայքի մարզային փրկարարական վարչությունը հորդորում է ավտոմեքենաները վարել բացառապես ձմեռային անվադողերով, լինել առավել զգոն՝ խստագույնս պահպանելով ճանապարհային երթևեկության կանոնները: