Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Լրահոս

Առողջապահության ոլորտի առաջնահերթությունների մասին

10.01.2024

 Առողջապահության ոլորտում ծավալված աշխատանքների և առկա խնդիրների քննարկման նպատակով ՀՀ Կոտայքի մարզպետի աշխատակազմում կայացել է տարեկան ամփոփիչ խորհրդակցություն՝ մարզի առողջապահակասն հաստատությունների ղեկավարների, Միասնական սոցիալական ծառայության բժշկասոցիալական փորձաքննության, անձի ֆունկցիոնալության գնահատման և աջակցող միջոցներով ապահովման վարչության, բժշկասոցիալական փորձաքննության և անձի ֆունկցիոնալության գնահատման ապահովման բաժնի, զորակոչային և զորահավաքային համալրման ծառայության Կոտայքի մարզի զինվորական կոմիսարիատի զորակոչային բաժնի պետերի և կից բժշկական հանձնաժողովի ավագ բժշկի, «Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոն» ՊՈԱԿ-ի «Կոտայք» մասնաճյուղի մասնագետների մասնակցությամբ։

 Քննարկվել են ՀՀ առողջապահության նախարարի 2022 թվականի հոկտեմբերի 25-ի թիվ 72-Ն հրամանով հաստատված ուղեգրման կարգի դրույթները, ՀՀ կառավարության 2022 թվականի հուլիսի 28-ի թիվ 1180-Ն որոշմամբ սահմանված ուղեգրման ժամկետները և անձի ֆունկցիոնալության գնահատման ուղեգրերի պատշաճ լրացման ընթացակարգերը։

 Ներկայացվել է նաև, որ սկսած 2024 թվականի հունվարի 1-ից հաշմանդամության սահմանման գործընթացը (առաջին անգամ և կրկնակի դիմողներ) իրականացվելու է հատուկ այդ նպատակով ստեղծված e-disability էլեկտրոնային համակարգի միջոցով, իսկ ֆունկցիոնալության գնահատման ուղեգիրը (առաջին անգամ և կրկնակի դիմողներ) համապատասխան բժշկական օգնություն կամ սպասարկում իրականացնող բժշկական կազմակերպության կողմից ձևավորվելու է էլեկտրոնային առողջապահության «Արմեդ» համակարգում։
Անդրադարձ է կատարվել նաև 2024 թվականի ձմեռային զորակոչի հետ կապված հարցերին, տրվել են համապատասխան հանձնարարականներ գործընթացը պատշաճ կազմակերպելու վերաբերյալ։

 Մարզի առողջապահական հաստատությունների ղեկավարների հետ քննարկվել են պատվաստումներում ընդգրկվածության ցուցանիշները։ Առավել ցածր ցուցանիշ արձանագրած հաստատությունների ղեկավարներին հանձնարարվել է հետևողական լինել պատվաստման գործընթացի պատշաճ կազմակերպմանը՝ բացառելով բացթողումները, ուշադրության կենտրոնում պահել պատվաստումների գրաֆիկը՝ ապահովելով ընդգրկվածության բարձր տոկոս:

 Ներկայացվել է ՀՀ առողջապահության նախարարի 2018 թվականի նոյեմբերի 21-ի թիվ 2999-Ա և 2019 թվականի դեկտեմբերի 16-ի թիվ 3763-Ա հրամանները՝ առավել տարածված ոչ վարակիչ հիվանդությունների, դրանց կանխարգելման և բնակչությանը իրազեկելու վերաբերյալ։
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-11-22 11:38:50